ԿԿարմեն Ղուկասյան

Մելանյա Թրամփը հրապարակել է Պուտինին ուղղված նամակը

Մելանյա Թրամփը հրապարակել է Պուտինին ուղղված նամակը

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում նրան խնդրել է պաշտպանել երեխաներին պատերազմից՝ խաղաղություն հաստատելով: Ռուսաստանի առաջնորդին նամակը փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ: Ամերիկացի առաջնորդի կինը նշում է, որ «յուրաքանչյուր երեխա երազում է սիրո, հնարավորությունների և վտանգից հեռու անվտանգության մասին»:

Նրա խոսքով ՝ համաշխարհային առաջնորդների խնդիրն է պահպանել նոր սերնդի հույսը, ինչպես նաև հոգ տանել բոլորի համար արժանապատիվ խաղաղության մասին:

«Յուրաքանչյուր նոր սերունդ իր կյանքը սկսում է մաքրությամբ՝ անմեղությամբ, որը վեր է աշխարհագրությունից, իշխանությունից և գաղափարախոսությունից...

Պաշտպանելով անմեղ երեխաներին, դուք ոչ միայն կծառայեք Ռուսաստանին, այլև կծառայեք մարդկությանը: Նման համարձակ գաղափարը հաղթահարում է ցանկացած մարդկային բաժանում, և Դուք, պարոն Պուտին, ունակ եք այդ տեսլականը իրականացնել գրչի մեկ հարվածով»,- գրել է Մելանյա Թրամփը։

Նախօրեին Reuters-ը, վկայակոչելով Սպիտակ տան երկու ներկայացուցիչների, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանյա Թրամփը, անձնական նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում բարձրացրել Է Ուկրաինայում և Ռուսաստանում երեխաների ծանր վիճակի մասին հարցը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում