ՎՎարդուհի Հարությունյան

Կալասն ու Բայրամովը քննարկել են Վաշինգտոնյան հանդիպումը

Կալասն ու Բայրամովը քննարկել են Վաշինգտոնյան հանդիպումը

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարարը և ԵՄ դիվանագիտության ղեկավարը, քննարկել Վաշինգտոնյան հանդիպմնան արդյունքները:  

Ադրբեջանական կողմի տվյալով՝ Կայա Կալասը շնորհավորել է Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովից հետո համատեղ հռչակագրի ստորագրման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցով համատեղ դիմումի, ինչպես նաև Վաշինգտոնում ձեռք բերված այլ պայմանավորվածությունների կապակցությամբ։

Ընդգծվել է, որ դրանք մեծ նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար։ Կայա Կալասը շեշտել է, որ Եվրամիությունը միշտ պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացի առաջմղմանը։

Հաղորդվում է, որ դիվանագետները մտքեր են փոխանակել նաև Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների և դրանց հեռանկարի մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում