ԳԳոհար Սարգսյան

Իրանական հարվածների հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել Իսրայելի տուժած 94 քաղաքացի

Իրանական հարվածների հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել Իսրայելի տուժած 94 քաղաքացի

Գիշերը Իրանի կողմից իսրայելական տարածքի հրթիռակոծման հետևանքով տուժած 94 մարդ է տեղափոխվել հիվանդանոցներ, հաղորդել է Իսրայելի առողջապահության նախարարությունը։

«Գիշերը հիվանդանոցներ է տեղափոխվել 94 տուժած, մեկի վիճակը միջին ծանրության է, 86-ի վիճակը բավարար է, երեքը հոսպիտալացվել են տագնապային խանգարման վիճակում, ևս 5-ը ներկայում բուժզննություն են անցնում, նրանց վիճակը դեռ հստակ չէ»,- ասված է հայտարարության մեջ։

Նախարարությունը նշել է, որ «գիշերը հրթիռային հարվածների պատճառով վիրավորների տարհանման անհրաժեշտություն չի եղել», բժշկական օգնություն է ցուցաբերվել «վիրավորներին պաշտպանված տարածքներ տեղափոխելու ճանապարհին», ինչպես նաև «հոգեբանական օգնության կարիք ունեցողներին»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում