ԼԼուսինե Մուրադյան

Բացառում եմ իրավիճակ, որ գնանք օրենքի, Սահմանադրության, նաև բարոյականությանը հակառակ. ՏԿԵ նախարարը՝ կաթողիկոս ընտրելու գործընթացի մասին

Բացառում եմ իրավիճակ, որ գնանք օրենքի, Սահմանադրության, նաև բարոյականությանը հակառակ. ՏԿԵ նախարարը՝ կաթողիկոս ընտրելու գործընթացի մասին

Վարչապետը հայտարարել է, որ ձևավորվում է աշխատանքային խումբ, որը որոշակի գործառույթներ կիրականացնի, և որ այդ խմբի աշխատանքը բացառապես լինելու է ՀՀ Սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում: Խնդրում եմ՝ այդ մասով կասկած չունենաք: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ ձևավորելու համակարգող խումբ՝ կաթողիկոսական նոր ընտրության օրակարգի կազմակերպչական հարցերի համար:

Հարցին՝ այն, ինչ առաջարկում է վարչապետը, չի՞ հակասում Սահմանադրությանը, նախարարը պատասխանեց, որ իրենց այն բոլոր գործողությունները, որոնք վերջին 7 տարվա ընթացքում եղել են, ՀՀ գործող օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում են եղել:

«Ես ինքս բացառում եմ այդպիսի իրավիճակ, որ գնանք օրենքի, Սահմանադրության, նաև բարոյականությանը հակառակ»,- հայտարարեց նախարարը և հավելեց, որ քանի դեռ աշխատանքային խումբն իր օրակարգը չի ձևավորել, ավելին ասել չի կարող:

Նախարարը հավելեց, որ ենթադրում է՝ աշխատանքային խումբը կազմվելու է ՀՀ քաղաքացիներից՝ միաժամանակ չբացառելով, որ կարող են ընդգրկվել նաև հոգևորականներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում