ԳԳոհար Սարգսյան

Մենք իրականացնում ենք դիվանագիտական համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան. Կոստանյան

Մենք իրականացնում ենք դիվանագիտական համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան. Կոստանյան

Անվտանգային ռիսկերը շարունակում են պահպանվել, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը: Ստորագրման ուղղությամբ հայկական կողմն աշխատում է՝ լրագրողներին ասել է արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: Վերջին շրջանում հայկական գյուղերի ուղղությամբ հաճախակի դարձած կրակոցներին անդրադարձել է նաև Սյունիքի մարզպետը: Ըստ Ռոբերտ Ղուկասյանի՝ Ադրբեջանի գլխավոր նպատակներից է, որ Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսի գրասենյակի բացման ընթացքում քննարկման թեման մնան կրակոցները:

Ըստ արտգործնախարարի՝ կրակոցները, վստահաբար, չեն օգնում ընդհանուր իրավիճակին, և հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը միտված է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, «բայց միևնույն ժամանակ մենք իրականացնում ենք գետնի վրա և դիվանագիտական համապատասխան գործողություններ և կամ այնպիսի գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան»,- նշել է Կոստանյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում