ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 դատապարտյալի

Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 դատապարտյալի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել ավելի քան 200 մարդու ներում շնորհելու մասին՝ հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի Անկախության օրվա նախօրեին, որը երկրում նշվում է մայիսի 28-ին։

Ներման համար հիմք են հանդիսացել հենց դատապարտյալների, նրանց հարազատների և մարդու իրավունքների հանձնակատարի դիմումները: Հաշվի են առնվել նաև կատարված հանցագործությունների ծանրության աստիճանը, կալանավորների վարքագիծը, առողջական վիճակը և ընտանեկան հանգամանքները:

Փաստաթղթի համաձայն՝ պատժի ժամկետը չավարտված ազատ է արձակվել 175 մարդ, ևս 25 դատապարտյալի պատիժը կիսով չափ կրճատվել է։ Ներման արժանացածների ցուցակում 16 օտարերկրյա քաղաքացի կա, այդ թվում՝ 5-ը Իրանի քաղաքացի է, 2-ը՝ Պակիստանի և Վրաստանի, 1-ական՝ Թուրքիայի, Ֆրանսիայի և Աֆղանստանի, իսկ 4-ը՝ Ռուսաստանի քաղաքացի:

Ներման արժանացածների թվում է նաև Ֆրանսիայի քաղաքացի Կլերկ Թեգո Հյուգոն, որը նախկինում դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ Բաքվի մետրոյի ենթակառուցվածքին վնաս հասցնելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում