Արմավիրում նշել են բերքի տոնը

Արմավիրում նշել են բերքի տոնը

Տարվա եղանակային կամակորությունների առջև չնեղսրտած արմավիրցին սպառողի դատին է հանձնել տքնաջան աշխատանքի արդյունքը: Մարզում, սովորաբար, աշնան 2-րդ ամսվա սկսզբին կազմակերպվում է բերքի տոն, որտեղ սեղանները ծանրանում են հողի բարիքի առատությունից: Ինքնատիպ ձևավորումով աչքի ընկնող սմբուկից մինչև առանց թունաքիմիկատների աճած լոլիկ ու խաղող:

Սեղաններն Արմավիրում աչքի էին ընկնում ոչ միայն առատությամբ, այլև ձևավորման ստեղծագործ մոտեցմամբ: Դա չվրիպեց նաև հյուրերի աչքից: Բաժակ բարձրացնելով՝  մարզի և գյուղատնտեսական ոլորտի ղեկավարությունն անխոնջ աշխատանքի համար իր երախտագիտությունը հայտնեց հողի մշակին, որի շնորհիվ Արմավիրը կունենա գյուղմթերքի համախառն ներքին արտադրանքի 15 տոկոս աճ:

Ղեկավարները շրջեցին տաղավարներով, համտեսեցին, գնահատեցին և ամփոփեցին գյուղատնտեսական տարին:

Մանրամասները` տեսանյութում

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում