Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են բոլոր արդիական հարցերը անկեղծության մթնոլորտում. Գալուզին

Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են բոլոր արդիական հարցերը անկեղծության մթնոլորտում. Գալուզին

Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են բոլոր արդիական հարցերը անկեղծության մթնոլորտում՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք, ռազմավարական գործընկերներ։ Այդ պատճառով մենք անկեղծության և վստահության մթնոլորտում քննարկում ենք մեր օրակարգի բոլոր արդիական հարցերը»,- ասել է պաշտոնյան՝ պատասխանելով РИА Новости գործակալության հարցին, թե արդյոք Մոսկվան պարզաբանումնե՞ր է խնդրել Երևանից՝ Հայաստանի Ազգային ժողովի կողմից Եվրամիությանն անդամակցելու հետ կապված օրենքի ընդունման վերաբերյալ։

Գալուզինն ասել է, որ անհնար է միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների միավորում է, իսկ ԵՄ-ն մի կառույց է, որտեղ «տիրում է մահակային կարգապահություն:

«Պաշտոնական Երևանի գործն է որոշել, թե որտեղ ավելի լավ է լինել։ Մենք հույս ունենք, որ հայ հասարակությանը կպարզաբանեն ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խզման հետևանքով կորուստների չափերը, որպեսզի հայ հասարակությունն օբյեկտիվ պատկերացում ունենա իրականության մասին»,- նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Գալուզինը հավելել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր զարգացման ճանապարհը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում