COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՄՄարիամ Մխիթարյան

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի և ԼՂ հարցերով միջազգային տեղեկատվական խմբերը կոչ են արել ստորագրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի և ԼՂ հարցերով միջազգային տեղեկատվական խմբերը կոչ են արել ստորագրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը

Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դևինը և Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ Էթիեն Բլանկը ողջունել են Հայաստանի հանձնառությունը Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնության հասնելու հարցում: Նրանք կոչ են արել շուտափույթ ստորագրել պայմանագիրը՝ առաջ մղելու Հարավային Կովկասում կայուն խաղաղ գործընթացը:

«Այս պայմանագրի ստորագրումը պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առաջին քայլը։ Նպատակն է հասնել հարաբերությունների կարգավորման՝ հարգելով երկու պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է նաև, որ մինչև այս պայմանգրի ստորագրումը Եվրամիության դիտորդական առաքելությունը, որի գործունեությունը երկարաձգվել է մինչև 2027 թվականը, կշարունակի իր աշխատանքը: «Նրա դերը նշանակալի է, քանի որ այն զգալիորեն կրճատել է միջադեպերի թիվը առճակատման բարձր ռիսկ ունեցող տարածքներում»:

Ըստ հայտարարության հեղինակների՝ սույն պայմանագրի ստորագրումը պետք է հանգեցնի Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր բանտարկյալների ազատ արձակմանը և Միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշման արդյունավետ կատարմանը, որով ամրագրվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ ու անարգել վերադարձի իրավունքը՝ պահպանելով նրանց իրավունքները։

«Այսօր խոսքը Հարավային Կովկասում խաղաղության հարցի քննարկման մասին է՝ փոխշահավետ համագործակցության հեռանկարներով բաց տարածաշրջանի պայմաններում, որը կխթանի փոխանակումներն ու տարածաշրջանի ժողովուրդների բարգավաճումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում