ՄՄարիամ Մխիթարյան

Ֆինլանդիան շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ

Ֆինլանդիան շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ

Ֆինլանդիան՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահող երկիր, իր շնորհավորանքներն է հղել Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին՝ խաղաղ կարգավորման տեքստի նախագծի շուրջ բանակցությունների հաջող ավարտի կապակցությամբ:

«Այս կարևոր հանգրվանն արտացոլում է Հարավային Կովկասում ապագա խաղաղության, կայունության և համագործակցության հասնելու ընդհանուր հանձնառությունը:

Չնայած այս ձեռքբերումը կարևոր քայլ է դեպի առաջ, Ֆինլանդիան ընդունում է, որ աշխատանք կա կատարելու՝ խաղաղ պայմանագրի մշակումն ավարտելու և իրականացնելու համար: Որպես ԵԱՀԿ նախագահ՝ Ֆինլանդիան պատրաստ է աջակցելու կայուն խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերին»,- գրված է Ֆինլանդիայի արտգործնախարարության հայտարարությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում