Անկարան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումներին. Թուրքիայի նախագահի խորհրդական

Անկարան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումներին. Թուրքիայի նախագահի խորհրդական

Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում անդրադարձել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշել՝ այդ հարցի համատեքստում թուրքական կողմի համար կարևոր են Ադրբեջանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը:

Աքիֆ Չաղաթայ Քըլըչի խոսքով՝ Անկարան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումներին, համապատասխան քայլեր են ձեռնարկվում: «Իհարկե, մենք քննարկումների մեջ ենք Հայաստանի հետ։ Կան միջազգային կառույցներ, որոնցում ներկայացված են Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը։ Մենք աշխատում ենք ճիշտ լուծում գտնելու, միասին առաջ շարժվելու և խաղաղ ապրելու ուղղությամբ»,- ասել է թուրք պաշտոնյան։

Հարցին ի պատասխան՝ արդյոք ներկայումս քննարկվո՞ւմ է Թուրքիայում և Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ բացման թեման՝ նա նշել է՝ առայժմ դրա համար նախադրյալներ չկան։ «Կրկնեմ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շատ հարցերի լուծման բանալին կդառնա»,- հավելել է Քըլըչը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում