ԼԼուսինե Մուրադյան

Ճշմարտությունն այն է, որ Եվրոպական միությունը և Հայաստանը երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել. Ուշակովս

Ճշմարտությունն այն է, որ Եվրոպական միությունը և Հայաստանը երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել. Ուշակովս

Ձեր խորհրդարանն օրենք է ընդունել, որ հայտարարում է ԵՄ-Հայաստան անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, և սա արտահայտում է այն, որ ԵՄ-ն գրավիչ է հասարակության համար, և մենք դա ողջունում ենք: Այդ մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը:

«Ճշմարտությունն այն է, որ Եվրոպական միությունը և Հայաստանը երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել, և ես պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի վրա, համատեղ հանձնառությունների վրա՝ ժողովրդավորություն, օրենքի գերակայություն և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:

Մենք հավատում ենք ժողովուրդների, պետությունների իրավունքին՝ ընտրելու իրենց ապագան: Եվրոպայի խորհրդարանն արդեն հստակ արտահայտվել է, որ աջակցում է հարաբերությունների զարգացմանը և խորացմանը, բայց ամեն բան կախված է նաև Հայաստանից, թե ինչ տիպի հարաբերություններ է ձգտում ունենալ Հայաստանը:

Եվրոպայի միության անդամակցության ցանկացած դիմում կներկայացվի և կդիտարկվի ըստ պահանջների, ըստ առաջնահերթության, ըստ չափորոշիչների: Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ այս ուղերձը հստակ հասցնենք Հայաստանի ժողովրդին, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ ակնկալեն, ինչ մարտահրավերներ ակնկալեն, և որ չլինեն ոչ իրատեսական ակնակալիքներ»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում