ՎՎարդուհի Հարությունյան

Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը

Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ հայտնել են պետքարտուղարությունից:

Նշվում է, որ նա վերահաստատել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ում առանցքային դաշնակցի դերը և տարածաշրջանում երկու երկրների ընդհանուր շահերը:

«Պետքարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը»,- նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Կողմերն անդրադարձել են նաև Սիրիայում իրավիճակին: Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նոր կառավարությունը թույլ չի տա Սիրիային դառնալ միջազգային ահաբեկչության աղբյուր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում