ՄՄարիամ Մխիթարյան

Մեզ համար Հարավային Կովկասի անվտանգությունը շատ կարևոր է. Էսմայիլ Բաղաեի

Մեզ համար Հարավային Կովկասի անվտանգությունը շատ կարևոր է.  Էսմայիլ Բաղաեի

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի՝ Բաքու և Երևան այցի մասին հարցին, նշել է.«Այցը նախօրոք պլանավորված է եղել։ Երկու երկրի՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները կարևոր են։

Մեզ համար Հարավային Կովկասի անվտանգությունը շատ կարևոր, է և այդ անվտանգությունն ու կայունությունը պահպանելու և ամրապնդելու համար օգտագործում ենք ցանկացած հնարավորություն։ Վստահ ենք՝ դրանք պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ հեռու արտաքին միջամտությունից։ Այս այցերն էլ այդ երկու երկրի հետ հարաբերություններն ու քննարկումներն ամրապնդելու նպատակով էին, որպեսզի վստահ լինենք, որ տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված նախկին գործընթացները, այդ թվում՝ «3+3»-ը, դեռ կշարունակվեն, և Իրանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս ուղղությամբ՝ ունեցած հնարավորություններով»։

Պատասխանելով ԵՄ-ին ՀՀ հնարավոր անդամակցությանը ՌԴ-ի արձագանքի վերաբերյալ հարցին՝ խոսնակը հրաժարվել է դիրքորոշում հայտնել և նշել է, որ այդ հարցի ճիշտ հասցեատերը չէ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում