ԼԼուսինե Մուրադյան

Վերջին առաջարկն ուղարկել ենք ամիսուկես առաջ, սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Վերջին առաջարկն ուղարկել ենք ամիսուկես առաջ, սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Խաղաղության պայմանագրի մասով, իհարկե, տարվա ընթացքում եղել են  փաստաթղթի առաջարկների մի շարք փոխանակումներ, նաև եղել են մասնակի, առանձին ձևակերպումներ, եղել են պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներ և քննարկումներ նախարարների մակարդակով, եղել են երկրների ղեկավարների մակարդակով: Այնուամենայնիվ, մենք չունենք ստորագրված փաստաթուղթ: Այդ մասին 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք վերջինն ուղարկել ենք ամիսուկես առաջ՝ մեր հերթական առաջարկը, և այժմ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին»,- ասաց նա:

Նախարարը հիշեցրեց՝ օգոստոսին հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված 13 հոդվածները և նախաբանը, սակայն դրան ադրբեջանական կողմը համաձայնություն չի տվել:

«Շարունակեցինք բանակցությունները, և այժմ ունենք 17 քննարկվող հոդվածներից 15-ը, տեսնենք՝ ինչպիսին կլինի ադրբեջանական կողմի պատասխանը այն երկու հոդվածների վերաբերյալ մեր առաջարկների առնչությամբ:

Մենք վստահ ենք, որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել ադրբեջանական կողմին, լուծումներ, որոնք հնարավորություն կտան ոչ միայն ուղղակի փաստաթուղթ ստորագրել և անցնել առաջ, այլև հնարավորինս հիմնարար և ամբողջական լուծում տալ գոյություն ունեցող խնդիրներին»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում