ՎՎարդուհի Հարությունյան

Իսրայելի ազգային ավիափոխադրողը դադարեցրել է Թել Ավիվից Մոսկվա չվերթերը մինչև 2025-ի մարտի վերջ

Իսրայելի ազգային ավիափոխադրողը դադարեցրել է Թել Ավիվից Մոսկվա չվերթերը մինչև 2025-ի մարտի վերջ

Իսրայելի ազգային ավիափոխադրող El Al ընկերությունը հայտարարել է, որ երկարացնում է Թել Ավիվից Մոսկվա չվերթերի դադարեցումը մինչև 2025 թվականի մարտի վերջ:

«Իրավիճակի համապարփակ գնահատումից հետո El Al-ը դադարեցնում է Թել Ավիվ-Մոսկվա երթուղով իր բոլոր չվերթերը մինչև ձմեռային չվացուցակի ավարտը»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 26-ին El Al-ը մեկ շաբաթով դադարեցրել էր թռիչքները դեպի Ռուսաստան։ Դա տեղի է ունեցել Ղազախստանում «Ադրբեջանական  ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հաջորդ օրը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանձնարարել է Հանրապետության ավիաընկերություններին անորոշ ժամկետով կասեցնել թռիչքները դեպի ՌԴ 10 քաղաք՝ հիմք ընդունելով անվտանգության նկատառումները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում