ՎՎարդուհի Հարությունյան

Թրամփը կդադարեցնի Ուկրաինային ֆինանսավորումը, իսկ Եվրամիությունը միայնակ չի կարողանա դա անել. Օրբան

Թրամփը կդադարեցնի Ուկրաինային ֆինանսավորումը, իսկ Եվրամիությունը միայնակ չի կարողանա դա անել. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կդադարեցնի Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆինանսավորումը, ինչը թույլ կտա հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Օրբանի համոզմամբ՝ Եվրամիությունը միայնակ չի կարողանա ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային:

«Պատերազմն այժմ բոլորի համար ամենակարևոր հարցն է: Ամերիկան այլևս չի խրախուսի դա, քանի որ Դոնալդ Թրամփն ատում է պատերազմը։ Դա կազդի նաև մեզ վրա, քանի որ Եվրոպան միայնակ չի կարող ֆինանսավորել այդ պատերազմը»,- ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում:

Միևնույն ժամանակ, Օրբանը կարծիք է հայտնել, որ այդ ուղղությամբ գնալը ԱՄՆ նորընտիր նախագահի համար հեշտ չի լինի: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում