ՄՄարիամ Մխիթարյան

Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա անօդաչու սարքերի հարվածների մասին

Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա անօդաչու սարքերի հարվածների մասին

«Անսար Ալլահ» շարժման Եմենի հութիները անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Թել Ավիվին՝ ասել է ապստամբների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։

Նրա խոսքով՝ իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարողացել խոցել հութիների արձակած անօդաչու թռչող սարքերը, որոնք «հասել են իրենց թիրախներին»։

Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահը» նախազգուշացրել էր, որ հրթիռակոծելու է Իսրայեի տարածքը և թույլ չի տալու նրա հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովով ու Բաբ էլ-Մանդեբի նեղուցով, մինչև պաղեստինյան անկլավում չդադարեցվեն գործողությունները: Անցյալ տարվա նոյեմբերից հութիները Կարմիր ծովում և Ադենի ծոցում հարձակվել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա։

Ի պատասխան «Անսար Ալլահի» գործողությունների՝ ամերիկյան իշխանությունները հայտարարել են միջազգային կոալիցիա ձևավորելու և Prosperity Guardian գործողության մեկնարկի մասին՝ ապահովելու նավարկության ազատությունն ու նավերի պաշտպանությունը Կարմիր ծովում: Դրանից հետո Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը սկսել են կանոնավոր հարվածներ հասցնել Եմենում ապստամբների ռազմական օբյեկտներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում