ԼԼիլիթ Ասատրյան

Ռազմագերիների վերադարձի հարցը ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում է. Վահան Կոստանյան

Ռազմագերիների վերադարձի հարցը ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում է. Վահան Կոստանյան

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Տիգրանաշենի մասով խոսակցությունների ակտիվացմանը։

«Նման խոսակցությունները սպասարկում են արտաքին ուժերի օրակարգեր՝ դեստաբիլիզացնելու ՀՀ-ը»,- նշեց նա։

«ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ քառակուսի մետր չի հանձնվել որևէ մեկին, իսկ ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, գործընթացն իր բնականոն ուղիով ընթանալու է»,- ասաց Կոստանյանը։

Խոսելով էսկալացիաների վտանգի մասին՝ նա ասաց, որ այն մշտապես շարունակում է լինել, առնվազն քանի դեռ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագիր կամ, այլ կերպ ասած, խաղաղության պայմանագիր չի կնքվել։ «Մենք կարծում ենք, որ դա հավելյալ կերպով մեծացնելու է կայունության հնարավորությունները Հարավային Կովկասում»,- նշեց փոխնախարարը։

Անդրադառնալով ռազմագերիների վերադարձի խնդրին՝ Վահան Կոստանյանն ասաց. «Հումանիտար բոլոր խնդիրները, այդ թվում և ռազմագերիների վերադարձի հարցը, ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում է և մշտապես բարձրաձայնվում է մեր բոլոր հանդիպումների ժամանակ, և ոչ միայն հանդիպումների»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում