ՎՎարդուհի Հարությունյան

Զելենսկին Մելոնիին տեղեկացրել է Ուկրաինայի առաջնահերթ կարիքների մասին

Զելենսկին Մելոնիին տեղեկացրել է Ուկրաինայի առաջնահերթ կարիքների մասին

Ուկրաինայի նախագահը մեկնել է Իտալիա, նրան ընդունել է վարչապետ Ջորջիա Մելոնին։ Ուկրաինական կողմի տվյալով՝ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ռազմատեխնիկական աջակցության փաթեթների համար, ընդգծել այդ մատակարարումների տեմպերն արագացնելու կարևորությունը:

Նա տեղեկացրել է Մելոնիին մարտի դաշտում իրավիճակի և ուկրաինական ուժերի առաջնահերթ կարիքների մասին: Պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովը, որը նախատեսված է Իտալիայում 2025 թվականին: Անդրադարձ է եղել Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրմանը և այդ ճանապարհին Կիևի ջանքերին:

Մելոնին էլ հայտարարել է՝ Կիևին աջակցությունը բխում է իր երկրի ազգային շահերից: Նա շեշտել է՝ Ուկրաինան չեն կարող թողնել ճակատագրի հույսին, քանի որ դա կհանգեցնի միայն քաոսի և ոչ թե խաղաղության: Վարչապետը կարծիք է հայտնել, որ Չինաստանը և Հնդկաստանն էլ պետք է դերակատարում ունենան հակամարտության կարգավորման գործում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում