ՄՄարիամ Մխիթարյան

Լիբանանը շահագրգռված է Իսրայելի հետ խաղաղությամբ. Բուհաբիբ

Լիբանանը շահագրգռված է Իսրայելի հետ խաղաղությամբ. Բուհաբիբ

Լիբանանի արտգործնախարար Աբդալլահ Բուհաբիբը Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացին փոխանցել է, որ Բեյրութը պատերազմ չի ցանկանում Իսրայելի հետ, գրում է The Jerusalem Post թերթը։

«Մենք շահագրգռված ենք խաղաղությամբ, պատերազմ չենք ուզում»,- ասվում է Բուհաբիբի հայտարարության մեջ, որը Կացին փոխանցվել է իրենց ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի միջոցով։

Թերթը նշում է, որ Կացը պատասխան ուղերձում ընդգծել է. «Մենք պետք է մեր ժողովրդին վերադարձնենք իրենց տները, եթե ոչ դիվանագիտական ​​ճանապարհով, ապա պատերազմի միջոցով»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում