ԳԳոհար Սարգսյան

Շվեդիան ողջունում է հայ-ադրբեջանական սահմանազատման պայմանավորվածությունը

Շվեդիան ողջունում է հայ-ադրբեջանական սահմանազատման պայմանավորվածությունը

Շվեդիայի արտգործնախարար Տոբիաս Բիլստրյոմը գրել է X-ի իր միկրոբլոգում․

«Շատ լավ լուր Հայաստանի և Ադրբեջանի, և ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։

Հայ -ադրբեջանական սահմանազատման մասին պայմանավորվածությունը մեծ առաջընթաց կլինի տարածաշրջանի համար՝ տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների և տարածաշրջանի զարգացման առումով։ Շվեդիան հանձնառու է այս նպատակին»,- գրել է արտգործնախարարը։

Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում