ԳԳոհար Սարգսյան

Ապրիլի 1-ից եթերում կլինի «Առաջին ալիք Ամերիկան»

Ապրիլի 1-ից եթերում կլինի «Առաջին ալիք Ամերիկան»

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Առաջին ալիք Ամերիկա» հեռուստաալիքի մեկնարկի պաշտոնական արարողությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում բնակվող հայերի համար արտադրելու է սեփական հեռուստակոնտենտը՝ ճանաչողական, կրթական, մշակութային հաղորդումներ:

Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաալիքը՝ «Առաջին ալիք Ամերիկան», հեռարձակվելու է մեծ սփռում ունեցող տեղական Spectrum ցանցում, նաև Առաջինի OTT հարթակում: 

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կարևորել է հեռուստաալիքի դերը որպես կապող օղակ Հյուսիսային և Հարավային Ամերիկաների հայ համայքների, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի միջև.:

«Մենք այստեղ սկսելու ենք հեռարձակումը և փորձելու ենք տարածվել հայաշատ համայքներում, սակայն հեռուստաալիքի զարգացման մոդելը հետևյալն է՝ համայնքները պետք է ակտիվ լինեն, փորձեն հեռուստակոնտենտ արտադրել և փոխանցեն մեզ ցուցադրելու նպատակով։ Ուրախ կլինենք, որ Ամերիկայի բոլոր հայաշատ համայքները նախաձեռնողականություն ցուցաբերեն և ներկայացված լինեն մեր հեռուստաալիքում»:

«Առաջին ալիք Ամերիկան» եթերում կլինի ապրիլի 1-ից։ Հեռուսաբովանդակության ձևավորումը կիրականացվի փուլային եղանակով. տեղի լսարանի կարիքներին և պահանջներին համապատասխան հատուկ հեռուստաբովանդակություն ստեղծելուց զատ` Հայաստանից հեռարձակվող հաղորդումներն ադապտացվելու են Ամերիկայի ժամային գոտուն:

Արդեն սկսվել են «Օվկիանոսից այն կողմ» հարցազրույցների շարքի նկարահանումները: Հաղորդաշարը տարբեր հանգամանքների բերումով ԱՄՆ-ում հայտնված հայերի մասին է, որոնք շարունակում են ոգեշնչվել Հայաստանով: Ձևավորվել է նաև հատուկ խորհուրդ, որը բաղկացած է Ամերիկայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում