ՎՎարդուհի Հարությունյան

Վրաստանի կառավարության նոր ծրագրում առաջնահերթություն են ԵՄ ինտեգրումն ու ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը

Վրաստանի կառավարության նոր ծրագրում առաջնահերթություն են ԵՄ ինտեգրումն ու ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը

Վրաստանի խորհրդարան է ներկայացվել Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ նոր կառավարության կազմը և ծրագիրը՝ «Հանուն եվրոպական պետություն կառուցման» անվամբ:

Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը կբացվի հաջորդ շաբաթ: Օրենսդիրը պետք է վստահություն հայտնի կառավարությանը, ինչի համար բավարար կլինի 150 ձայնից 76-ը։ Դրան նախորդելու են քննարկումներ հանձնաժողովներում, խմբակցություններում և քաղաքական խմբերում։

Կառավարության ներկայացրած ծրագրում որպես առաջնահերթություն նշվել են երկրի կայունությունն ու անվտանգությունը, ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Գերակայությունների թվում է նաև Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը և Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը:

Միևնույն ժամանակ, Կոբախիձեն նշել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն կանխել Արևմուտքի սահմանած հակառուսական պատժամիջոցները շրջանցելու փորձերը:

Վրաստանի նոր կառավարության հիմնական ուղղությունը, համաձայն ծրագրի, կրկին կլինի Եվրամիությանը և եվրատլանտյան կառույցներին Թբիլիսիի անդամակցության համար արդյունավետ քայլերի ձեռնարկումը: Շեշտվում է նաև Վրաստանի տարածաշրջանային և գլոբալ դերակատարման ուժեղացումը:

Կառավարության կազմում միակ փոփոխությունը, ինչպես նախկինում հայտնել էր Կոբախիձեն, կվերաբերի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին, որի փոխարեն ներկայացվել է խորհրդարանի փոխխոսնակ Իրակլի Չիկովանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում