ՄՄարիամ Մխիթարյան

Ուզբեկստանում կարգելվի կրել դեմքը ծածկող կանացի հագուստ

Ուզբեկստանում կարգելվի կրել դեմքը ծածկող կանացի հագուստ

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ստորագրել է օրենսդրական փոփոխություններ, որոնք նախատեսում են տուգանք՝ 405-810 դոլարի չափով՝ հասարակական վայրերում դեմքը թաքցնող և նույնականացմանը խոչընդոտող կանացի հագուստ կրելու համար, հայտնում է երկրի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

Բացառություն կարող է լինել հագուստը, որը թաքցնում է դեմքը բժշկական պատճառներով, կամ կապված է աշխատանքային ու ծառայողական գործունեության հետ, հավելում է արդարադատության նախարարությունը։

Ուզբեկստանում նաև տուգանք և մինչև 15 օր ժամկետով կալանք է սպառնում երկու և ավելի կանանց հետ ապրելը խրախուսողներին կամ նման գաղափարներ տարածողներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում