ԼԼիլիթ Ասատրյան

Սկզբունքները պայմանավորված են, մնում է դրանց հիման վրա ստորագրել «խաղաղության պայմանագիր». Նիկոլ Փաշինյանը` The Wall Street Journal-ին

Սկզբունքները պայմանավորված են, մնում է դրանց հիման վրա ստորագրել «խաղաղության պայմանագիր». Նիկոլ Փաշինյանը`  The Wall Street Journal-ին

ԼՂ-ում տեղի ունեցած բեկումից հետո ՀՀ վարչապետը մտավախություն ունի՞, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է տարածվել ՀՀ տարածքում, և ՀՀ գործընկերները ինչ պիտի անեն դա կանխելու համար: The Wall Street Journal-ին տված հարցազրույցում այս հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.

«Ես կառանձնացնեի ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումները, ավելի քան 100 000 նոր փախստականների հարցը և ԼՂ դեմ տեղի ունեցած ռազմական գործողությունները` Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ հարցից. իհարկե, չեմ ասի, թե դրանց միջև փոխկապակցվածություններ չկան, բայց դրանք առանձին հարցեր են: Մենք հույս ունենք, որ առաջիկայում այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ, 2023 թ. մայիսի 14-ին և 2023 թ. հուլիսի 15-ին` Բրյուսելի եռակողմ հանդիպումների ժամանակ, կվերաձևակերպվեն, կվերահաստատվեն և կդառնան խաղաղության պայմանագրի հիմքը»:

Վարչապետը հիշեցրեց` որոնք են այդ պայմանավորվածությունները. Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, երկրորդ` դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, երրորդ` տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի ճանապարհների ու երկաթուղիների բացումը միմյանց և միջազգային առևտրի համար պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

«Այս սկզբունքները պայմանավորված են, մնում է այդ սկզբունքների հիման վրա ստորագրել խաղաղության պայմանագիր և գնալ առաջ»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում