Ապրիլի 22-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: