Արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում,- հայտարարել է վարչապետը՝ Արդարադատության նախարարության կազմակերպած համաժողովում: Երկրի ղեկավարը կարևոր է համարում, որ ժողովուրդը՝ որպես իշխանության միակ աղբյուր, հասկանա, թե ինչպես են իր ստեղծած ինստիտուտներն աշխատում: Մինչդեռ, ըստ նրա, ժողովրդի և երկրում հաստատված իրավակարգի միջև առկա է օրգանական կապի խնդիր: Պանելային քննարկմանը խնդիրների առնչությամբ իրենց տեսակետներն են ներկայացրել ԲԴԽ նախագահը, Վճռաբեկ դատարանի նախագահը, Գլխավոր դատախազն ու արդարադատության նախարարը:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի տեսանյութում: