Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերել են տուժածին, ցուցաբերել համապատասխան օգնություն, պատգարակել (մոտ 5 մ) դեպի փրկարարական ավտոմեքենա, այնուհետև մոտեցրել (մոտ 4 կմ) շտապօգնության ավտոմեքենային․ նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։