Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գույքի գործով այսօրվա նիստը, փաստաբանների միջնորդությամբ, հետաձգվել է՝ Սահմանադրական դատարանի՝ օրերս հրապարակված որոշմամբ պայմանավորված: Դատարանը ապօրինի գույքի բռնագանձման օրենքը սահմանադրական էր համարել, բայց ընդգծել, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել պաշտոնը ստանձնելուց հետո և որը կապ ունի հանցանքի հետ: Ապօրինի գույքի գործով՝ Քոչարյանից 22 անշարժ գույք է պահանջվում, այդ թվում՝ 4 միլիարդ 31 միլիոն դրամ արժողությամբ առանձնատունը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան