Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները կդադարեն ապրիլի 17-ից։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին կետով՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները 2025 թվականի ապրիլի 17-ից համարել դադարած»,- ասված է որոշման մեջ:
Վահագն Թևոսյանը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից։
«Լուրեր»-ին հայտնի դարձավ, որ Վահագն Թևոսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն և անցնելու է այլ աշխատանքի: