Ազգային ժողովը ապրիլի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ներկայացմամբ քննարկվել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են որոշ փոփոխություններ: Մասնավորապես, հստակեցվել են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու հարցում պետական մարմինների գործառույթները՝ ապահովելով իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքը: Փաթեթում ներառվել են համայնքի ավագանու լիազորությունները սահմանող օրինագծեր:
Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաև ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանի խոսքով առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունը լրամշակվել է: Ընդունվել է պատգամավոր Արմեն Խաչատրյանի առաջարկը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Արմեն Մկրտչյանը ներկայացրել է նաև ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են փոփոխություններ: Գրավոր առաջարկ է ներկայացրել պատգամավոր Արսեն Թորոսյանը, որն ընդունվել է:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Հաջորդիվ քննարկվել են հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Դրանք ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում կից փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը: Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունը չի փոփոխվել:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո օրինագիծը փոփոխությունների չի ենթարկվել:
Օրենքի նախագծի մանրամասները՝ այստեղ:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասինե օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Նրա խոսքով առաջին ընթերցումից հետո կատարվել է մեկ տեխնիկական բնույթի փոփոխություն:
Նախաձեռնության մանրամասները՝ այստեղ: