Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադարձել է ապրիլի 11-ին Օմանում միջուկային գործարքի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների հանդիպմանը: Ալի Խամենեին նշել է՝ բանակցությունների հարցում Թեհրանը ոչ չափից դուրս լավատես է, ոչ էլ հոռետես:
«Իհարկե, հոռետես ենք ամերիկյան կողմի նկատմամբ, բայց լավատես ենք, երբ խոսքը մեր հնարավորությունների մասին է», - նշել է նա:
Խամենեիի խոսքով՝ միջուկային գործարքի հետ կապված նախկին սխալները չպետք է կրկնվեն: Իրանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը նույնպես տեղի կունենա Օմանում ապրիլի 19-ին: Դոնալդ Թրամփն էլ կրկին հայտարարել է՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ:
«Եթե ստիպված լինենք դա թույլ չտալու համար դաժան բաներ անել, կանենք:», - նախազգուշացրել է ԱՄՆ նախագահը:
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Իրանի միջուկային օբյեկտները կարող են հայտնվել թիրախում՝ Թրամփը պատասխանել է՝ «իհարկե»:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։