Սյունիքի մարզում մեկնարկել են Տ-8-13, /Մ-9/-Վերիշեն-Խոզնավար ավտոճանապարհի կմ0+000-կմ18+300 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Գորիսի Վերիշեն բնակավայրից սկսվող 18.3 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհին շինարարն այս պահին իրականացնում է քանդման, հողային աշխատանքներ։ Շինարարություն է կատարվում նաև արհեստական կառուցվածքների վրա։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ու փոխտնօրենները շինհրապարակ կատարած այցի ընթացքում նախագծող և շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված մի շարք հարցեր։