Ապրիլի 16-ին՝ ժամը 01:57-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել՝ 03:48-ին:
Այրվել են Chevrolet մակնիշի ավտոմեքենան և կենցաղային իրեր: