Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը Բայդենի պատերազմն է, ոչ թե իմը՝ Truth Social-ի էջում
գրել է ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփը կրկին համոզմունք է հայտնել՝ եթե 2020 թվականին ինքն ընտրվեր, պատերազմը չէր սկսվի:
«Նախագահ Զելենսկին և Ջո Բայդենը սարսափելի աշխատանք են կատարել՝ թույլ տալով, որ այս պատերազմը սկսվի»,- կարծիք է հայտնել Սպիտակ տան ղեկավարը, հավելել՝ այժմ հարկավոր է դադարեցնել հակամարտությունը:
Ավելի ուշ էլ՝ Սալվադորի նախագահի հետ հանդիպման շրջանակում, Դոնալդ Թրամփը նշել է՝ Բայդենը և Զելենսկին կարող էին դադարեցնել պատերազմը, իսկ Պուտինը երբեք չպետք է սկսեր այն: ԱՄՆ նախագահի խոսքով՝ մեղավոր են բոլորը:
«Այնուհանդերձ, կարծում եմ, որ շատ շուտով լավ առաջարկներ կլինեն»,- տեղեկացրել է նա: Թրամփը նաև բողոքել է, որ Վոլոդիմիր Զելենսկին շարունակաբար ցանկանում է հրթիռներ գնել Միացյալ Նահանգներից: