Ռազմավարական առումով անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքը խաղաղությունն է, հայտարարել է վարչապետը, նշել, որ Հայաստանն ու Ադրբեջանը մտել են համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ, և որ պատրաստ է Հայաստանի ժողովրդի անունից իր ստորագրությունը դնել փաստաթղթի տակ։ Անդրադառնալով Բաքվի պահանջներից ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ երկրի ղեկավարը պաշտոնական առաջարկ է արել Ադրբեջանին. Խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ՝ նույն տեղում, նույն պահին:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։