Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, որն ապրիլի 11-ին հանդիպել էր Ռուսաստանի նախագահի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմը, հայտարարել է՝ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հնարավորություն է տեսնում:
«Համաձայնագիրը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է այսպես կոչված հինգ շրջաններին: Սակայն իրավիճակն ավելի բարդ է, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իսկապես խնդրահարույց հարցեր կան»,- ասել է ԱՄՆ նախագահի բանագնացը:
Ուիթկոֆը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանն էլ կարող են վերականգնել հարաբերությունները՝ հաշվի առնելով առևտրային հնարավորությունները։
«Դա կնպաստի տարածաշրջանում կայունությանը»,- համոզմունք է հայտնել պաշտոնյան: