Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը Բելառուս այցի ընթացքում հայտարարել է՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի նպատակները չեն փոխվել, դրանք են՝ Ուկրաինայի ոչ միջուկային, չեզոք կարգավիճակը, ապառազմականացումը և ապազգայնականացումը, Ռուսաստանի ներկայիս սահմանների ճանաչումը։
Սերգեյ Նարիշկինը կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնը փորձում է հասկանալ հակամարտության սկզբնապատճառները: Նա նաև նշել է, թե Ռուսաստանը և Բելառուսը զգում են ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունն իրենց սահմաններին:
Կրեմլի խոսնակն էլ հայտարարել է, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ բավականին ինտենսիվ աշխատանք է տարվում, կա դրական շարժ, սակայն արագ արդյունք պետք չէ ակնկալել։
Դմիտրի Պեսկովը նաև վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական գործակցությունը կարող է նպաստել ամբողջ աշխարհում կայունությանը։