Ֆրանսիայի նախագահը և Իսրայելի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել:
Ելիսեյան պալատի տվյալով՝ Էմանուել Մակրոնը հաստատել է աջակցությունը Իսրայելի անվտանգությանը, ընդգծել ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների ազատ արձակման և պաղեստինյան շարժման ապառազմականացման կարևորությունը:
Մակրոնը կոչ է արել հրադադար հաստատել, բացել անցակետերը և մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել քաղաքական լուծման՝ երկու պետություն բանաձևով:
Բենիամին Նեթանյահուի գրասենյակը նույնպես Մակրոնի հետ զրույցի վերաբերյալ ամփոփիչ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ Իսրայելի վարչապետը դեմ է արտահայտվել պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարին: Նեթանյահուի խոսքով՝ դա մեծ նվեր կլինի ահաբեկիչներին: