Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկանները տվյալներ էին ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում բնակվող 29 տարեկան օտարերկրյա մի քաղաքացի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և իրացնում է տարատեսակ թմրամիջոցներ։
«Ավելի ուշ նա ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 48 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածով 23 փաթեթ։
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արդեն քրեական վարույթի շրջանակներում ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները դատարանի թույլտվությամբ խուզարկել են օտարերկրացու բնակարանը՝ հայտնաբերելով ավելի քան 350 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով 149 փաթեթ։
29-ամյա օտարերկրացին կալանավորվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։