Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետևել է Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում տեղի ունեցող պլեներին: Այն անցկացվում էր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հաջորդիվ մասնակցել է Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվող՝ Խաչատուր Ազիզյանին նվիրված ֆիլմի դիտմանը:
Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այսօրինակ միջոցառումները կարևոր են ոչ միայն օրը նշանավորելու, այլև արվեստի միավորող և համաշխարհային մեծարժեք դերը ևս մեկ անգամ ընդգծելու տեսանկյունից:
Օրվա շրջանակում Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային և Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնների սաների մասնակցությամբ իրականացվել են բացօթյա դաս և ցուցահանդես, որի մուտքն ազատ է: