Երկրի ղեկավարը խորհրդարանում ներկայացրել է կառավարության 2024-ի ծրագրի կատարման ընթացքը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, վերջին 6 տարում տնտեսությունն աճել է աննախադեպ՝ 43.5 տոկոսով: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև ապօրինի գույքի բռնագանձման գործընթացին, նշել՝ կառավարող մեծամասնությունը պետության և ժողովրդի համար ստեղծել է համակարգ, որը գործելու է ընդմիշտ՝ թալանվածը հայտնաբերելու և պետությանը վերադարձնելու համար: Արդեն վերադարձվել է 510 մլն դոլարի գույք ու դրամական միջոց 1.7 մլրդ դոլարի առերևույթ ապօրինի գույք կալանքի տակ է, 1.5 մլրդ դոլարի ապօրինի գույքի գործեր քննվում են դատարանում: Վարչապետի ձևակերպմամբ, վենդետայի ճանապարհով գնալը կնշանակեր գործել ընդդեմ պետական շահի:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։