2012-2017 թվականների համեմատությամբ 2018-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերը ՀՀ կառավարությունը 367 մլրդ դրամով կամ 130 տոկոսով ավելի գումար է հատկացրել Լեռնային Ղարաբաղին:
2018-2023 թվականներին 2,3 անգամ ավելի աջակցություն է ցուցաբերել: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2018 թվականից մինչև հիմա ԼՂ-ին տարբեր հոդվածներով, այդ թվում՝ բռնի տեղահանվածներին ուղիղ աջակցություն, ավելի քան 1 միլիարդ 370 միլիոն դոլար ենք հատկացրել՝ 548 մլրդ դրամ»,- ասաց նա: