Ապրիլի 15-ին՝ ժամը 9։45-ի դրությամբ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի՝ Ֆիոլետովոյի հատվածը երկկողմանի երթևեկելի է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Ավելի վաղ վերոնշյալ ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակ էր։