ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում Big Mind ուսումնական կենտրոնը կազմակերպում է հայերենի անվճար դասեր Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար:
Ծրագրին կարող են մասնակցել միգրանտ ընտանիքների՝ 4-9 դասարաններում սովորող երեխաները․
-
հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և չեն տիրապետում հայերենին,
-
հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և կարիք ունեն գիտելիքների բարելավման և դպրոցական ծրագրին համապատասխանեցման,
-
արևմտահայերենով կրթություն ստացած անձինք, որոնք ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ունեն լեզվական ադապտացիայի խնդիր։
Դիմելու վերջնաժամկետը մայիսի 10-ն է։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը: