Պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժումը հայտարարել է, որ պատրաստ է վերափոխվել քաղաքական կուսակցության։ Այդ մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։
Ըստ լրատվականի՝ շարժումը հայտարարել է նաև, որ դեմ չէ «ՀԱՄԱՍ-ի առանձին առաջնորդների Գազայից հեռանալուն, եթե պաղեստինյան անկլավից դուրս նրանք չենթարկվեն հալածանքների»։
Շարժման ներկայացուցիչն ընդգծել է, որ արմատականները «պատրաստ են ռազմական գործողությունների դադարեցմանը՝ իսրայելական կողմի հետ ցանկացած հնարավոր համաձայնության դեպքում», միաժամանակ շարժումը պահանջել է «Իսրայելի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքներ»՝ հնարավոր պայմանավորվածություններով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՄԱՍ-ն ուսումնասիրում է իսրայելական կողմի առաջարկը՝ ազատ արձակել Գազայի հատվածում արմատականների կողմից պահվող 10 պատանդին և հակամարտող կողմերի միջև 45 օրով հրադադար հաստատել։