Զեղծարարությամբ վարկեր ձևակերպելու թեմայով Կենտրոնական բանկում խորհրդակցություն է անցկացվել: Գլխավոր դրամատան միջնորդությամբ՝ ժամկետները և տոկոսների հաշվարկը սառեցվել են, քանի դեռ բոլոր դեպքերի հանգամանքները չեն բացահայտվել: ԿԲ-ն բանկերի հետ քննարկում է նույնականացման ավելի խիստ գործիքներ կիրառելու հարցը, եթե պարզվի, որ թերացումը բանկից է, այն խիստ պատժի կենթարկվի: Խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում ԿԲ փոխնախագահն այսօր ներկայացրել է նաև կրիպտոակտիվների օրենքի նախագիծը: