Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երևանում բացվել է Զանգերի կենտրոն, որը կփոխարինի թեժ գծին: Հեռախոսազանգերին պատասխանում է Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության 5 մասնագետ: Նոր համակարգի ներդրումից հետո զանգերը բազմապատկվել են և բաց թողնված զանգերի ցուցանիշը հավասարվել է 0-ի:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։