CBS հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի ասել, որ զոհված ուկրաինացի զինծառայողների թիվը, ենթադրաբար, կազմում է 100 հազար։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
«60 րոպե» հաղորդման ժամանակ նման տվյալ հարցազրույցում չի նշվել: Հեռուստաալիքը դա արել է կադրից դուրս տեքստում»,- ասել է Նիկիֆորովը: